Օգտագործման պայմաններ


Ստորև նշված տեքստում “Մենք, մեր” վերաբերվում է Shopian-ին, իսկ “Օգտատեր”-ը Shopian-ի ծառայությունից օգտվող սուբյեկտն է:


Ի՞նչ է Shopian-ը 


Shopian-ը օնլայն խանութների ստեղծման պլատֆորմ է, որի նպատակն է օգնել վաճառողներին, որպեսզի նրանք կարողանան շատ արագ բացել օնլայն խանութ և վաճառել իրենք ապրանքները կամ ծառայությունները: Գրանցվելով Shopian-ում և օգտվելով Shopian-ի ծառայություններից, դուք համաձայնվում եք ստորև նշված պայմաններին:


Գրանցում և հաշվի ստեղծում 


1 . Ծառայություններից օգտվելու համար պետք է գրանցվել՝ տրամադրելով իրական հեռախոսահամար, էլ. Հասցե, անուն, ազգանուն և այլ տվյալներ: Shopian-ը կարող է մերժել ձեր գրանցումը կամ դադարեցնել ձեր հաշիվը ցանկացած պահի, առանց դրա մասին ձեզ նախորոք տեղյակ պահելու: 

2 . Տրամադրելով ձեր հեռախոսահամարը կամ էլ. Հասցեն դուք համաձայնում եք, որ Shopian-ը կարող է կապ հաստատել ձեզ հետ՝ ձեզ ուղարկել հաղորդագրություններ կամ ծանուցումներ:

3 . Դուք պատասխանատվություն եք կրում ձեր գաղտնաբառի ապահովության համար: Shopian-ը պատասխանատվություն չի կրում կողմնակի անձանց կողմից հասանելիություն ստանալու և վնասակար գործողություններ անելու դեպքում:

4 . Shopian-ը վաճառակետ չէ, այսինքն առքուվաճառքը կատարվում է անմիջապես օնլայն խանութի տիրոջ և հաճախորդի միջև: 


Փորձնական փաթեթ

Shopian-ը տրամադրում է 2 շաբաթյա անվճար օգտագործման հնարավորութուն, որի համար գումար չի գանձվում: 


Վճարում 

1 . Փաթեթի բաժանորդագրությունները կավխավճարային են՝ այսինքն առաջին ամսվա գումարը գանձվում է անմիջապես, իսկ հետագա ամիսներինը՝ ամեն 30 օրը: 

2 . Օգտատերը պետք է ունենա հաշվին կցված ակտիվ բանկային քարտ, որպեսզի Shopian-ը կարողանա գանձել ընթացիք վճարները: 

3 . Յուրաքանչյուր ամսվա ընթացքում Գանձվող գումարների համար Shopian-ը ավտոմատ կերպով ստեղծում է հաշիվ և ուղարկում է օգտատիրոջ էլ. Հասցեյին: 

4 . Եթե մենք չենք կարողանում գանձել գումարը առաջին փորձից, ապա 3 օր հետո կատարվում է 2-րդ փորձը, դրանից 3 օր հետո 3-րդ փորձը և այդ դեպքում էլ ձախողվելու պարագայում հաշիվը դադարեցվում է մինչ վճարումը: Վճարման հաստատումից հետո հաշիվը կրկին ակտիվացվում է:

5 . 60 օրվա ընթացքում վճարումը չկատարելու դեպքում Shopian-ը իրավասությունը ունի ջնջել հաշիվը:

6 . Օգտատերը պատասխանատու է իր օնլայն խանութի վաճառքների հետ կապված բոլոր հարկային պատավորությունների համար:

7 . Shopian-ը չունի գումարի վերադարձման պարտավորություն: Այսինքն հաշվի դադարեցման դեպքում տվյալ ամսվա չօգտագործված ժամանակահատվածի վճարման գումարը ենթակա չէ վերադարձի:

8 . Թանկ փաթեթից էժան փաթեթի անցման դեպքում տվյալ ամսում չօգտագործված օրերի քանակով կուտակվում են կրեդիտներ, որոնք օգտագործվում են հաջորդ վճարումների ժամանակ:


Ծառայությունների և գների փոփոխություններ

1 . Shopian-ը կարող է փոփոխել բաժանորդագրության գները ՝ նախորոք դրա մասին տեղյակ պահելով Shopian.am կայքում և ծանուցելով օգտատերերի էլ. Հասցեներին:

2. Shopian-ը կարող է դադարեցնել ցանկացած ծառայության գործունեություն՝ առանց դրա մասին նախորոք տեղեկացնելու, եթե այդ մասին պարտադիր չէ կոնկրետ ծառայության համար:

Կասեցում

1 . Օգտատերը կարող է ցանկացած պահի դադարեցնել համագործակցությունը՝ կապվելով Shopian-ի սպասարկման բաժին:

2 . Դադարեցումից հետո օգտատերը այլևս չի կարող օգտվել խանութից՝ թե՛ դիմային և թե ղեկավարման բաժիններից: 


Խարդախություն


1 . Shopian-ը կարող է դադարեցնել օգտատիրոջ հաշիվը եթե նկատել է խաբեբայության, արգելված ապրանքների վաճառքի և նմանատիպ այլ դեպքերի նշաններ: