Ամբողջ աշխարհում օրեցօր ավելանում է օնլայն խանութներից օգտվողների թիվը։ Միայն 2020 թվականին երկու միլիարդ մարդ կատարել է օնլայն գնումներ, որը կազմել է շուրջ 4․2 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Հայաստանում էլեկտրոնային առևտրի ծավալները ևս տարեց տարի ավելանում են, որը կարող է դառնալ երկրի կայուն տնտեսական աճ ապահովող հիմնական գործոններից մեկը: Ըստ ՀՀ ԿԲ հաշվետվության 2008թ-ին էլեկտրոնային եղանակով գնումների ծավալը եղել է 0.91 մլրդ դրամ, իսկ արդեն 2015թ այն կազմել է 20.6 մլրդ դրամ, ինչը վկայում է անհավանական ծավալների և դինամիկայի մեծացման մասին: Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման տենդենցը դրական է, և կարևոր ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի նման փոքր, զարգացող երկրի տնտեսության վրա: Եվ եթե Դուք էլ այն շատերից մեկն եք, ով որոշել է զբաղվել առցանց վաճառքով և վաստակել իր առաջին միլիոնը, սակայն չգիտեք ինչպես ստեղծել օնլայն խանութ, ապա այս հոդվածը հենց ձեր համար է։ Այսօր Ձեզ հետ միասին կխոսենք այն ամենի մասին, ինչն անհրաժեշտ է օնլայն խանութ ստեղծելու համար։
Եվ եթե Դուք էլ այն շատերից մեկն եք, ով որոշել է զբաղվել առցանց վաճառքով և վաստակել իր առաջին միլիոնը, սակայն չգիտեք ինչպե՞ս ստեղծել օնլայն խանութ, ապա այս հոդվածը հենց Ձեր համար է։ Այսօր Ձեզ հետ միասին կխոսենք այն ամենի մասին, ինչն անհրաժեշտ է օնլայն խանութ ստեղծելու համար։
Ի՞նչ է անհրաժեշտ օնլայն խանութ բացելու համար
Ցանկացած գործի հաջողության գրավականը ճիշտ պլանավորումն է։ Նախքան բուն գործունեության անցնելը, պետք է մի լավ մտածել հասկանալու համար նպատակներն ու հնարավոր խնդիրները, մշակելու քայլերի ճիշտ հերթականությունը, ապա նոր անցնել գործի։ Էլեկտրոնային առևտրի խանութների մեծամասնությունը ձախողվում է, քանի որ նրանք չեն կարող գտնել գերժամանակակից ապրանքներ ՝ առցանց վաճառելու համար: Շատ կարևոր է իմանալ, որ էլեկտրոնային առևտրի ժամանակ արգելվում է վաճառել ալկոհոլ, զենք, դեղորայք, ծխախոտ, թարմ մրգեր և բանջարեղեններ, կենդանիներ և ոչ օրինական ապրանքներ: Փորձեք վաճառել այնպիսի ապրանքներ, որոնք լուծում են գնորդների որոշակի խնդիրներ, գտեք այնպիսի ապրանքներ որոնցով դուք և այլ մարդիկ հետաքրքրված են, որոնք յուրօրինակ են, թրենդային և ունեն ներուժ:
Ինչի՞ց սկսել խանութի ստեղծումը
Օնլայն խանութի ստեղծման առաջին փուլում պետք է կարևորել թիրախային շուկայի և վաճառվող ապրանքների ու ծառայությունների ճիշտ ընտրությունը: Ընդհանրապես, շուկայագետները խորհուրդ են տալիս սկզբնական շրջանում ընտրել այնպիսի նիշա (գործունեության ոլորտ), որտեղ պահանջարկը մեծ է, մրցակցությունը հնարավորինս թույլ և կան բավականաչափ նպաստավոր պայմաններ բրենդի ստեղծման և հետագա զարգացման համար: Սակայն սա այդքան էլ հեշտ բան չէ, որքան թվում է: Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ շատ դժվարությամբ են փոխարինում ապրաքները այլընտրանքնային տարբերակներով՝ առավելապես վստահելով որևէ բրենդի հետ ունեցած երկարաժակետ հարաբերություններին: Մինչ օնլայն խանութ ստեղծելը ուսումնասիրեք շուկան, բացահայտեք Ձեր մրցակիցների ուժեղ և թույլ կողմերը, իմացեք Ձեր գնորդների պահանջարկը և հետաքրքրությունները և իրենց արձագանքները յուրաքանրյուր ապրանքների նկատմամբ:
Որքա՞ն գումար է հարկավոր օնլայն խանութ ստեծելու համար
Շատերը վախենում են ռիսկի դիմել և զբաղվել առցանց առևտրով՝ կարծելով, որ այն աստղաբաշխական թվերի ներդրում է պահանջում: Սակայն հավատացած եղեք, եթե Դուք ունենալով շատ փոքր ներդրումներ կարող եք ձեռք բերել հսկայական եկամուտներ: Օնլայն խանութ ստեղծելու երկու հնարավորություն կա՝ կայքի ծրագրավորում զրոյից կամ օնլայն խանութների պատրաստի հարթակներից օգտվելու հնարավորություն: Ծրագրավորողի և դիզայների կողմից օնլայն խանութի ստեղծումը 0-ից ավելի թանկ արժե, քան պատրաստի հարթակների վրա առցանց խանութների ստեղծումը: Զրոյից ծրագրավորման դեպքում ՀՀ-ում արժեքները տատանվում են սկսած 300 000 դրամից մինչև 6 մլն դրամի՝ կախված դիզայնից, ֆունկցիոնալությունից և տվյալների ծավալից, իսկ եթե պատրաստվում եք օգտվել օնլայն խանութների ստեղծման հարթակից, ապա ձեզանից պահանջվում է փոքրիկ ֆինանսկական ներդրում՝ օրինակ ամսական սկած 5000 հազար դրամից։
Ձեր առցանց խանութը ստեղծելու 7 քայլ
1. Ընտրել Ձեր թիրախային գնորդներին
Ցանկացած բիզնես գործունեության առաջին նախապայմանը պոտենցիալ հաճախորդներն են, այսինքն՝ մարդիկ, ովքեր հետաքրքրված են Ձեր ապրանքով կամ ծառայությունով: Այդ իսկ պատճառով Դուք պետք է փորձեք հնարավորինս մանրամասն ուսումնասիրել շուկան, մրցակցային դաշտը և ճանաչել սեփական թիրախային գնորդներին: Մի մոռացեք, որ սա շարունակական գործընթաց է լինելու: Բիզնեսը ամուր ոտքերի վրա պահելու համար Դուք պետք է անընդհատ զբաղվեք նոր գնորդների ձեռքբերման աշխատանքներով, որոնց պետք է մանրակրկիթ ուսումնասիրել: Օրինակ նայեք այնպիսի հատկություններին ինչպիսին են ժողովրդավարությունը (կարող է ներառել ցանկացած բան՝ տարիքից մինչև սեռ, աշխարհագրություն, ընտանեկան կարգավիճակ), հոգեբանությունը (հաճախորդի հոգեբանություն, հետաքրքրություններ, արժեքներ, վերաբերմունք, վարքագծի և այլն): Այս տեսակի տեղեկություններն էական նշանակություն ունեն Ձեր հաճախորդների պրոֆիլները մշակելու համար: Ժողովրդագրական տվյալները կօգնեն բացահայտել այն անձանց, ովքեր կարող է գնել Ձեր ապրանքներն ու ծառայությունները: Հոգեբանական տեղեկատվությունը օգնում է Ձեզ հասկանալ, թե ինչու է հաճախորդը գնումներ կատարում կամ չի կատարում:
2. Մշակեք բիզնես պլան
Բիզնես պլանի մշակումը իրենից ներկայացնում է ապրանքների, ծառայությունների, թիրախային շուկաների և պոտենցիալ հաճախորդների մասին տեղեկատվության հավաքագրում: Բիզնեսի պլանի մշակման նպատակների մեջ ներառեք թիրախային գնորդներին հասնելու ռազմավարությունը և մարտավարությունը, ոլորտի իրավիճակի և զարգացման միտումների վերլուծությունը, հավանական ռիսկերը, տեխնոլոգիական, ֆինանսական ևր մարքեթինգային պլանները: Հաջողակ բիզնես պլանի շնորհիվ Դուք կարող եք ճիշտ գնահատել իրավիճակը, սահմանել նպատակներ և գտնել դրանց հասնելու օպտիմալ ուղիներ:
3. Ընտրեք Ձեր տիրույթի (domain) անվանումը
Դոմեյնը կամ տիրույթը Ձեր խանութի անվանումը պարունակող գլխավոր հղումն է։ Պարզ, բայց և ինֆորմատիվ ու հիշվող դոմեյն կարող է դառնալ Ձեր խանութի մուտքի բանալին։ Դրա շնորհիվ է հաճախորդների մոտ բարձրանում բրենդի ճանաչելիությունը, նրա հանդեպ վստահությունը և մշտական այցելության ցանկությունը։ Առցանց խանութի ստեղծման համար Դուք կարող եք ունենանալ Ձեր սեփական դոմեյնը կամ կարող ենք ստեղծել նորը։ Շուկայում առկա են բազմաթիվ դոմեյնի գրանցողներ, որոնցից կարող եք ձեռք բերել դոմեյնի անուններ: ՀՀ-ում ամենահայտնի տիույթ գրանցողը reg.am է, որտեղ կարող եք ընտրել և անմիջապես գրանցել Ձեր տիույթի անունը: Միջազգային հարթակներում առավել հայտնի են godaddy.com, domain.com, dreamhost.com և այլն: Դոմեյն անում ընտրելիս խորհուրդ ենք տալիս ընտրել այնպիսի անուն, որը հեշտությամբ է գրվում է, որոշիչ նշանակություն ունի ձեր առցանց հաջողության համար, կարճ է և հեշտ հիշելի, շատ կարևոր է նաև ներառել ծառայությունները կամ ապրանքներն արտացոլող հիմնաբառեր:
4. Ընտրեք Ձեր էլեկտրոնային առևտրի վեբ կայքի ստեղծողին
Ինչպե՞ս բացել օնլայն շոփ 21-րդ դարում: Դրա համար կան մի քանի տարբերակներ։ Դուք կարող եք կայքը ծրագրավորել զրոյից։ Նման մոտեցումը օնլայն խանութի ստեղծման և զարգացման պրոցեսում տալիս է գործողությունների բազմատեսակ ազատություն: Սակայն այստեղ ձեզանից շատ ջանք ու եռանդ կպահանջվի որակյալ մասնագետների հայտնաբերման, դիզայնի ընտրության, գաղափարի իրականացման և այլ տեխնիկական հարցերի լուծման համար: Ավելին, սահմանափակ ֆինանսական ռեսուրսներով սեղմ ժամկետներում որակյալ օնլայն խանութի պատրաստումը ամենևին էլ դյուրին աշխատանք չէ: Օգտվել օնլայն խանութների ավտոմատացման համակարգերի կողմից տրամադրվող օնլայն խանութների պատրաստի դիզայններից: Ի տարբերություն, զրոյից նախագծման, այս տարբերակը բավականին մատչելի է և խնայում է ձեր ժամանակը։ Օրինակ Shopian-ի հետ ձեզանից կպահանջվի միայն մի քանի րոպե Ձեր երազանքների խանութը ստեղծելու ու անսահմանափակ եկամուտներ ստանալու համար։ Իհարկե ընտրությունը Ձերն է, բայց առավելություններն ակնհայտ են: Դա նույնն է ինչ ընտրություն կատարել սեփական ֆիզիկական խանութը զրոյից կառուցելու և որևէ առևտրային տարածք վարձակալելու միջև: Եթե ձեր ֆինանսական միջոցներն ու ժամանակը սահմանափակ են, ապա արդեն իսկ կառուցված և վերանորգված խանութ սրահը կլինի լավագույն լուծումը:
5. Ընտրեք Ձեր օնլայն խանութի տեսքը
Մենք սիրում ենք անընդհատ խոսել առաջին տպավորության մասին: Իհարկե, այն շատ կաևոր է: Չենք սխալվի, եթե ասենք, որ կայքի դիզայնը և հաճախորդների առաջին փորձը նմանապես չափազանց կարևոր գործոն է հաջողության հասնելու ճանապարհին: Գեղեցիկ, ակնահաճո, հետաքրքիր լուծումներով դիզայնը կարող է ստեղծել երկարաժամկետ առևտրային հարաբերություններ նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդների և Ձեր բրենդի միջև: Կան որոշակի առանձնահատկություններ, որոնք կարող են օգնել էլեկտրոնային առևտրի կայքը դարձնել հաճախորդների համար ավելի հարմարավետ և հեշտ կառավարելի սեփականատերերի տեսանկյունից: Եթե կայքը ձրավորում եք զրոյից, ապա պետք է ունենաք UI/UX Designer կամ Web Designer՝ Ձեր պահանջներին համապատասխան դիզայն ստանալու համար: Խորհուրդ ենք տալիս Օգտագործել հաճախորդների համար ավելի հարմար ընտրացուցակ (menu)` ընդլայնված որոնման գործառոյթներով և ֆիլտրներով, պարզ և կազմակերպված ապրանքի էջ և կատեգորիաներ, ապահովվեք բարձրորակ լուսանկարներ, ունեցեք լավ ձևավորված գնումների զամբյուղ և ապահով վճարային համակարգի ընտրանքներ:
6. Ապրանքներ ավելացրեք Ձեր առցանց խանութում
Կարծես թե ժամանակն է ցուցադրել Ձեր ապրանքատեսականին և սկսել վաճառքը: Բոլորովին էլ պարտադիր չէ կայքում տեղադրել միանգամից հարյուրավոր ապրանքներ: Կարող եք սկսել մի քանի տասնյակից հետագայում անընդհատ թարմացնելու պայմանով: Սակայն ՊԱՐՏԱԴԻՐ է հիշել ապրանքների կամ ծառայությունների անվանումների և նկարագրությունների օպտիմալացման մասին: Այստեղ Ձեզ օգնության կգան վաճառվող տեքստերում կիրառվող կախարդական բառերն (ամենապահանջված, թրենդային, նորույթ, ամենից շատ վաճառվող և այլն) ու հնարքները։ Նույնականացման գործընթացի կառավարման համար անհրաժեշտ է կոդավորել յուրաքանչյուր ապրանք ՝օգնելու նրանց հետևել վաճառքին: Բացի այդ, ազդեցիկ տպավորություն գործելու համար կարևոր են իրական և գեղեցիկ լուսանկարները և, իհարկե, խելամիտ գներն ու զեղչերի առկայությունը:
7. Կարգավորեք վճարումները և առաքումը
Հաճախորդների պատվերներն ու վճարումները առցանց ընդունելու շատ տարբեր եղանակներ կան: Առավել հաճախ օգտագործվողներից են բանկային քարտերով, iDram, EasyPay վճարային համակարգերը, բանկային հաշիվների միջև գումարի փոխանցումը, կանխիկի տրամադրումը առաքման ժամանակ: Ինտերնետային կայքերը վճարային քարտերը որպես վճարման միջոց ընդունելու պայմանագիր կարող են կնքել իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդները՝ այցելելով ՀՀ-ում ցանկանցած e-commerce սպասարկող առևտրային բանկ` ներկայացնելով անձը հաստատող փասթաթուղթ, սոցիալական քարտ և հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ): Իսկ ինչ վերաբերվում է առաքման ծառայություններին, ապա դրանք բազմազան են Հայաստանում՝ պայմանավորված Ձեր նախընտրություններով ու հնարավորություններով: Ոմանք գերադասում են առաքումը կազմակերպել հատուկ առաքման ծառայությունների միջոցով, օրինակ՝ Անի պլյուս, ոմանք՝ սեփական մեքենաների, ոմանք էլ՝ տաքսիների:
Մեկ կարևոր նկատառում. Եթե կարող եք կազմակերպել ապրանքների անվճար առաքում, ապա դա միմիայն ի օգուտ Ձեզ կլինի, քանի որ հաճախորդները սիրում են իրենց զգալ ուշադրության կենտրոնում և սիրաշահված: Հագուստ առաքելու դեպքում, եթե հնարավոր է առաքեք հագուստի մի քանի չափսեր՝ առավել հարմարավետ դարձնելով հաճախորդի գնման գործընթացը:
Դե ինչ, հուսով ենք, որ այժմ գիտեք ինչպես ստեղծել օնլայն խանութ և հասնել առավելագույն հաջողության:
Մաղթում ենք Ձեզ բազում հավատարիմ հաճախորդներ և անսպառ եկամուտներ: